SIP Council ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ◆ Վեստիբուլյար համակարգը մեզ տեղեկություն է տալիս շարժման, ձգողականության և գլխի դիրքի փոփոխության վերաբերյալ։ ◆ Այն մեզ տեղեկացնում է՝ շարժվու՞մ ենք, թե՞ մնում ենք անշարժ։ ◆ Հաղորդում է շարժման ուղղության և արագության մասին։ ◆ Օգնում է շարժման ընթացքում աչքերի կայունացմանը (օրինակ՝ երբ շարժվում ենք, բայց աչքերով շարունակում ենք կենտրոնանալ որևէ կետի վրա)։ ◆ Մեր ընկալումը ձգողականության ուժի նկատմամբ ձևավորվում է հենց վեստիբուլյար համակարգի միջոցով։ ◆ Վեստիբուլյար համակարգը սկսում է զարգանալ դեռևս նախածննդյան շրջանում, և այս համակարգից ստացվող հետադարձ կապը շարունակվում է ու զարգանում ամբողջ կյանքի ընթացքում։ Վեստիբուլյար համակարգի կառուցվածքային բաղադրիչները Վեստիբուլյար համակարգը կազմված է հետևյալ մասերից․ լաբիրինթ (ականջի ներսի կառուցվածք), խխունջային նյարդի վեստիբուլյար բաժին, գլխուղեղի ցողունում գտնվող վեստիբուլյար կորիզներ և դրանց կապերը կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածների հետ։ ◆ Վեստիբուլյար համակարգը կապված է ուղեղի գրեթե բոլոր գոտիների հետ։ ◆ Բոլոր զգայական համակարգերից վեստիբուլյար ռեցեպտորներն ամենազգայուններից են՝ արձագանքելով նույնիսկ ամենափոքր շարժումներին։ .