SIP Council ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ԵՒ ԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Վեստիբուլյար և լսողական համակարգեր ◆ Այս համակարգերի անատոմիական միասնությունը դրսևորվում է նրանով, որ դրանց ռեցեպտորային ապարատները գտնվում են միմյանց մոտ, տեղակայված են քունքի ոսկորի ներսում և միասին կազմում են ներքին ականջը։ ◆ Այս զգայական համակարգերի ֆիզիոլոգիական միասնությունն այն է, որ արտաքին գրգռիչի էներգիայի վերափոխումը թաղանթի պոտենցիալի տատանումների էներգիայի (տրանսդուկցիա) իրականացվում է նույն մազիկավոր բջիջների կողմից՝ թե՛ լսողական, թե՛ վեստիբուլյար համակարգում։ ◆ Սակայն, չնայած ռեցեպտորների նմանությանը, այս համակարգերը ընկալում են տարբեր տեսակի ազդակներ միջավայրից, իսկ դրանց հատուկ գործառույթները պայմանավորված են օժանդակ կառուցվածքների առանձնահատկություններով։