SIP Council ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ. ◆ Պաշտպանողական գործառույթ. զգուշացնում է մեզ, երբ մենք սայթաքում ենք և ընկնում ,մոբիլիզացնում մեր մարմինը արձագանքելու համար։ Դիսկրիմինանտային համակարգ: Վեստիբուլար համակարգը օգնում է կարգավորել ծանրության կենտրոնը, որոշելով մարմնի դիրքը շրջակա միջավայրի նկատմամբ: Դա թույլ է տալիս մարդուն պահել հավասարակշռությունը տարբեր շարժումների ժամանակ, ինչպես քայլելու, վազելու կամ պտույտների ժամանակ: Վեստիբուլար մոդուլացիա/ Մոդուլյացիան նյարդային ակտիվության ավելացման կամ նվազման գործընթաց է: Երբ վեստիբուլյար համակարգում արգելակող և խթանող ուժերի հավասարակշռությունը խախտվում է, ուղեղի աշխատանքը դառնում է <<անկազմակերպ>>։ Վեստիբուլյար ընկալիչներից տեղեկատվությունը չի հասնում այն հատվածներին, որտեղ դա անհրաժեշտ է: Հետևաբար, բոլոր նյարդային պրոցեսների գործունեությունը կտարբերվի նորմալ վիճակից: Որոշ դեպքերում դա այնքան էլ նկատելի չէ, որոշ դեպքերում՝ չափազանց նշանակալի։ Ռադիոընդունիչի անալոգիան օգնում է ավելի հստակ պատկերացնել մոդուլյացիայի գործընթացը: Եթե վեստիբուլյար ակտիվությունը չափազանց «բարձր» է և գրգռում է նյարդային համակարգի մյուս մասերը, ուղեղի որոշ հատվածներ մասամբ ճնշում կամ «անջատում են» այն։ Եթե այս գործունեության «ծավալը» չափազանց ցածր է, ապա մյուս հատվածները «մղում» են այն առաջ, ուժեղացնում են այն, մնացած նյարդային համակարգի մասերը կարողանան ավելի արդյունավետ օգտագործել այն: Ուժեղացումն ու թուլացումը անհրաժեշտ է վեստիբուլյար համակարգը ուղեղի այլ հատվածների հետ հավասարակշռված պահելու համար: