SIP Council Շարժման հանդեպ անհանդուրժողականություն ◆ Այս երեխաների մոտ խաթարված է նյարդային համակարգի այն հատվածի աշխատանքը, որը մոդուլացնում է կիսաշրջանաձև խողովակներից եկող ազդակները։ ◆ Երեխան բացասաբար է արձագանքում թե՛ գծային, թե՛ պտտական շարժումներին։ Շուտով սկսում է տհաճ զգացողություններ ունենալ, հակված է ծովային հիվանդության (ուռճանալու, սրտխառնոցի)։ ◆ Խուսափում է հեծանիվ քշելուց, ճոճանակից օգտվելուց, սահադաշտով սահելուց։ Հաճախ նույնիսկ չի կարողանում նայել, թե ինչպես են ուրիշները կարուսելով պտտվում։ Արագ հոգնում է, սրտխառնոց է ունենում, չի սիրում խաղալ խաղահրապարակներում։ Ձգողականության անապահովություն (գրավիտացիոն անինքնավստահություն) ◆ Խանգարումը առաջանում է ձգողականության ընկալիչներից եկող ազդակների մոդուլացման դժվարությունների պատճառով, ինչի հետևանքով նույնիսկ հանգիստ վիճակում մարմնի կամ գլխի դիրքը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել։ ◆ Երեխան ունի վախ ընկնելուց։ Ծանր դեպքերում նա վախենում է նույնիսկ ոտքերը գետնից կտրել։ Կարող է աստիճաններով բարձրանալ կամ իջնել՝ ոտքերը կողք կողքի տեղադրելով։ ◆ Նա ոչ միայն չի սիրում, այլ հենց վախենում է ճոճվելուց, արագ շարժվելուց։ ◆ Զգում է լարվածություն, երբ գտնվում է անսովոր դիրքում կամ երբ ուրիշ մեկը փորձում է վերահսկել նրա շարժումները կամ մարմնի դիրքը։ ◆ Իրականում այս տիպի երեխաները շատ հազվադեպ են ընկնում։ Ընկնելու վախը իռացիոնալ է (ոչ իրատեսական, ոչ իրական վտանգով պայմանավորված)։