SIP Council ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ԲԱՐՁՐ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ՀԻՊԵՐԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ) ՆՇԱՆՆԵՐ Խուսափում է / չի սիրում երեխաների խաղահրապարակները՝ ճոճանակներ, սահարաններ, կարուսելներ, աստիճաններ։ Նախընտրում է նստած զբաղմունքներ, շարժվում է դանդաղ և զգուշությամբ, խուսափում է ռիսկային իրավիճակներից։ Հաճախ կարող է թվալ «թույլ» կամ վախկոտ։ Չի սիրում / խուսափում է վերելակից և էսկալատորներից, կարող է նույնիսկ նստել դրանց օգտագործման ժամանակ Կարող է կպչել մեծահասակին, ում վստահում է, որպեսզի իրեն ապահով զգա։ Կարող է խիստ վախենալ ընկնելուց, նույնիսկ եթե իրական վտանգ չկա։ Ունի բարձրության վախ, նույնիսկ եթե պետք է ընդամենը կանգնել մայթեզրին կամ մեկ աստիճան բարձրանալ։ Վախենում է ոտքերը գետնից կտրել։ Վախենում է վերև կամ ներքև քայլել աստիճաններով, ինչպես նաև անհարթ մակերևույթներով քայլել։ Վախենում է շրջվել գլխիվայր, կողք կամ հետ։ Կարող է կտրականապես հրաժարվել գլուխը լվալ, եթե պետք է թեքվել լվացարանի վրա։ Կարող է սառչել տեղում, երբ ինչ-որ մեկը փորձում է շարժել նրան, օրինակ՝ մոտեցնում է աթոռը սեղանին։ Մանկության շրջանում չի սիրել ճոճվող խաղալիքները ։ Կարող է վախենալ հեծանիվ քշելուց, մեծ դժվարությամբ սովորել դրան, վախենալ ցատկելուց, տեղում ցատկելուց, մի ոտքի վրա կանգնելուց, հատկապես՝ փակ աչքերով։ Մանկության շրջանում չէր սիրում պառկել փորի վրա։ Հեշտությամբ կորցնում է հավասարակշռությունը և կարող է անշնորհք թվալ Վախենում է այնպիսի գործողություններից, որոնք պահանջում են հավասարակշռության լավ զգացում Խուսափում է հանկարծակի և պտտվող շարժումներից