SIP Council ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ՑԱԾՐ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ (ՀԻՊՈԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ) ԵՐԵԽԱՆ ԹՈՒՅԼ Է ԶԳՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ, ՆՐԱՆ ՉԻ ԳՑՈՒՄ ԵՒ ՍՐՏԽԱՌՆՈՑ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԿԱՐԱՏԵՒ ՊՏՈՒՅՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ։ ՀԱՃԱԽ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՀԱՆԳԻՍՏ, ՔԻՉ ՇԱՐԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ։ ԵՐԵԽԱՆ ԿԱՐՈՂ Է ԹՎԱԼ ՈՉ ՃԿՈՒՆ, ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ԸՆԿՆԵԼՈՒՑ, ԲԱՅՑ ՉՈՒՆԻ ԲՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ՝ ՕՐԻՆԱԿ՝ ԸՆԿՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՌՔԵՐԸ ԱՌԱՋ ՊԱՐԶԵԼՈՒ, ԳԼՈՒԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԱՐՄԻՆԸ ԽՄԲԱՎՈՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ ՍՐԱՆՔ ԱՅՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ, ՈՒՄ ՄՈՏ ՀԱՃԱԽ ԿԱ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԵՐԿՈՒ ԿԻՍԱԳՆԴԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԶԱՐԳԱՑԱԾ ՉԷ։ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄՆ ՈՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ։ ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ Այս երեխաներն ունեն շարժման բարձր հանդուրժողականություն, ինչպես վեստիբուլյար հիպոզգայունության դեպքում։ Սակայն այս տիպի երեխաները ակտիվորեն փորձում են գտնել նոր և ինտենսիվ շարժումներ՝ բավարարելու իրենց նյարդային համակարգի պահանջները։ Նրանք շատ են շարժվում՝ անընդհատ վազում, ցատկում, սիրում են ճոճվել ճոճանակների, հյուսված ցանցերի (համակներ), պտտվել տեղում կամ խաղալիքներով։ Նրանք կարող են սիրել գլխիվայր կախված դիրքեր, կանգնել գլխի վրա, գլուխկոնծի անել։ Հաճախ ունեն կարճ ուշադրություն՝ արագ անցնում են մի զբաղմունքից մյուսին։ Շարժվում են առանց հստակ համակարգման, նրանց գործողությունները հաճախ վատ պլանավորված են՝ այսինքն՝ կարող է նկատվել դիսպրաքսիա։