SIP Council ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ՑԱԾՐ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ Նշաններ՝ Երեխան մշտապես շարժման մեջ է, թվում է՝ չի կարող մի պահ հանգիստ նստել։ Փնտրում է արագ, ինտենսիվ շարժումներ, պտտումներ։ Սիրում է, երբ իրեն բարձր նետում են վերև։ Կարող է ժամերով պտտվել, առանց գլխապտույտի կամ վատ զգալու։ Ատրակցիոնների պուրակում նախընտրում է ամենաարագ, ամենահուզիչ կամ նույնիսկ վախ առաջացնող ատրակցիոնները։ Հաճախ ցատկում է բազմոցի վրա, խաղում է բատուտի վրա, պտտվում է պտտվող աթոռի վրա, կամ գլխիվայր է շրջվում։ Սիրում է ճոճվել ճոճանակների վրա՝ որքան հնարավոր է բարձր և երկար։ Փնտրում է արկածներ, հաճախ՝ վտանգավոր։ Ընտրում է վազք, ցատկ, թռիչք նույնիսկ ամենօրյա քայլքի փոխարեն։ Սիրում է արագ, կտրուկ շարժումներ, օրինակ՝ երբ մեքենան կամ հեծանիվը ցատկում է անհարթ ճանապարհով։ Այս նշանները բնորոշ են երեխաների, ում վեստիբուլյար համակարգը լիարժեք չի ստանում անհրաժեշտ ինֆորմացիա շարժման մասին, և նրանք փորձում են «լցնել այդ բացը»՝ ակտիվ շարժումների միջոցով։ Արդյունավետ գնահատման համար, բացի նշաններից, կարևոր է նաև երեխայի դիտարկումը բնական միջավայրում։